Գաղտնիության քաղաքականություն
Գաղտնիության քաղաքականություն
«Նիկա» ենթակառուցվածքների բարեգործական հիմնադրամը (գրանցման համար՝ 222.160.1378904, ՀՎՀՀ՝ 02907265, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ա. Բաբաջանյան փող., 101/1, 23) («մենք», «մեզ» կամ «մեր») հանձնառու է կատարել իր իրավական պարտավորությունները՝ համաձայն գործող օրենսդրության, և պաշտպանել այն անձանց իրավունքներն ու ազատությունները, որոնց անձնական տվյալները մենք ստանում կամ գեներացնում ենք մեր գործունեության շրջանակներում:
Մենք օգտագործում ենք ձեր մասին տեղեկությունները հետևյալ նպատակներով.
Ձեզ տրամադրել տեղեկատվություն և աջակցություն, որը դուք հայցում եք կամ ակնկալում եք մեր միջև համագործակցության շրջանակներում:
Ձեզ տրամադրել տեղեկագրեր, տեղեկություններ մեր առաջիկա միջոցառումների և նախագծերի մասին, որոնք, մեր կարծիքով, կարող են հետաքրքրել ձեզ:
Թույլ տալ ձեզ մասնակցել մեր միջոցառումներին, քննարկումներին և օժանդակ գործողություններին, երբ դուք ընտրում եք դա անել:
Օգտագործել ձեր անձնական տվյալները, ներառյալ լուսանկարները կամ տեսանյութերը, ձեր մասնակցությամբ տարբեր մեդիա հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում:
Պատրաստել և գեներացնել վիճակագրություն և այլ հաշվետվություններ:
Ուսումնասիրել ձեր հարցումները և ապահովել անմիջական կապ ձեզ հետ:
Բացահայտել կամ փոխանցել ձեր անձնական տվյալները, եթե մենք պարտավոր ենք դա անել որևէ իրավական պարտավորություն կատարելու համար:
Մենք չենք մշակի ձեր անձնական տվյալները վերը նշվածներից կամ գործող օրենսդրությամբ սահմանվածներից տարբերվող այլ նպատակներով:
«Cookie» ֆայլերը օգտագործվում են ձեր նախասիրությունները բացահայտելու, կայքի օգտագործման հարմարավետությունը անհատականացնելու և բարելավելու համար: Դուք պետք է փոխեք վեբ բրաուզերի կարգավորումները, եթե չեք ցանկանում օգտագործել «cookie» ֆայլեր: Տեղեկացնում ենք, որ քուքիների անջատումը կարող է հանգեցնել կայքից օգտվելու անհնարինությանը:
Մենք իրականացնում ենք կամ ապահովում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների իրականացումը՝ մեր հավաքած և պահպանվող տեղեկատվությունը պաշտպանելու համար անօրինական կամ պատահական մուտքից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից և տարածումից, ինչպես նաև անձնական տվյալների հետ կապված այլ անօրինական գործողություններից:
Չնայած մենք գործադրում ենք առավելագույն ջանքերը ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար, խնդրում ենք հաշվի առնել, որ համացանցով փոխանցվող տեղեկատվության անվտանգությունը չի կարող երաշխավորվել: Հետևաբար, համացանցի միջոցով անձնական տվյալների ցանկացած փոխանցում, ներառյալ Կայքում տեղեկատվության ներկայացումը, կատարվում է ձեր սեփական ռիսկով:
Տվյալների սուբյեկտի իրավունքները
Որպես տվյալների սուբյեկտ, դուք ունեք որոշակի իրավունքներ, որոնք կարող եք իրականացնել, եթե մենք տիրապետում ենք կամ մշակում ենք ձեր անձնական տվյալները: Մասնավորապես.
Մուտքի իրավունք – դուք իրավունք ունեք պահանջել ձեր մասին մեր ունեցած տեղեկատվության պատճենը:
Ուղղման իրավունք – դուք իրավունք ունեք ուղղել ձեր մասին մեր ունեցած այն տվյալները, որոնք ոչ հավաստի են կամ թերի:
Ջնջվելու իրավունք («մոռացված լինելու իրավունք») – դուք որոշակի հանգամանքներում իրավունք ունեք խնդրել, որ ձեր մասին մեր ունեցած տվյալները ջնջվեն մեր գրառումներից:
Մշակման սահմանափակման իրավունք – որոշակի պայմանների առկայության դեպքում դուք իրավունք ունեք սահմանափակել ձեր անձնական տվյալների մշակումը:
Տվյալների տեղափոխելիության իրավունք – դուք իրավունք ունեք պահանջել, որ մեր ունեցած տվյալները փոխանցվեն մեկ այլ կազմակերպության:
Առարկելու իրավունք – դուք իրավունք ունեք առարկել մշակման որոշակի տեսակների դեմ կամ խնդրել դադարեցնել կամ սահմանափակել ձեր անձնական տվյալների մշակումը:
Այս իրավունքներից օգտվելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով ստորև բերված «Կոնտակտային տվյալներ» բաժնում նշված տվյալները:
Եթե ցանկանում եք ստանալ լրացուցիչ տեղեկատվություն ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ կամ խնդրել մեզ ուղղել, թարմացնել կամ ջնջել ձեզ վերաբերող ցանկացած անձնական տվյալ, կարող եք կապվել մեզ հետ admin@nikafund.am էլ. փոստի հասցեով:
Անձնական տվյալների մշակման հիմքերը
Մենք կմշակենք անձնական տվյալները միայն այն դեպքում, երբ ունենք օրինական հիմք: Դրանք կարող են լինել հետևյալներից մեկը կամ մի քանիսը.
Համաձայնություն: դուք տվել եք ձեր համաձայնությունը, որպեսզի մենք մշակենք ձեր անձնական տվյալները կոնկրետ նպատակով:
Պայմանագիր: մշակումն անհրաժեշտ է ձեր և մեր միջև առկա պայմանագրի համար կամ այն պատճառով, որ դուք խնդրել եք մեզ ձեռնարկել կոնկրետ քայլեր նախքան պայմանագիր կնքելը:
Իրավական պարտավորություն: մշակումն անհրաժեշտ է մեզ համար՝ մեր իրավական պարտավորությունները կատարելու համար:
Օրինական շահեր: մշակումն անհրաժեշտ է մեր կամ երրորդ կողմի օրինական շահերի համար:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը
Մենք կպահպանենք ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակները իրականացնելու համար, որոնց համար դրանք հավաքվել և մշակվել են, կամ գործող օրենսդրությամբ սահմանված ավելի կարճ կամ ավելի երկար ժամանակահատվածով: Դրանից հետո մենք կա՛մ կջնջենք, կա՛մ կանանունացնենք ձեր անձնական տվյալները:
Դուք կարող եք հետ կանչել ձեր համաձայնությունը անձնական տվյալների մշակման վերաբերյալ՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ ստորև նշված կոնտակտային տվյալներին:
Անվտանգություն և պատասխանատվություն
Մենք պատասխանատվություն չենք կրում անձնական տվյալների կորստի կամ բացահայտման համար, եթե նման տվյալները.
հայտնվել են հանրային տիրույթում նախքան կորցնելը կամ բացահայտվելը.
ինքնուրույն մշակվել են երրորդ կողմերի կողմից.
ձեռք են բերվել երրորդ կողմերի կողմից Կայքի ֆայլերին չարտոնված մուտքի միջոցով.
բացահայտվել են ձեր համաձայնությամբ:
Դուք պատասխանատվություն եք կրում ներկայացված անձնական տվյալների օրինականության, ճշգրտության և հավաստիության համար:
Կոնտակտային տվյալներ
Ցանկացած հարցի կամ հարցման դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով. admin@nikafund.am
Բողոքներ
Եթե ցանկանում եք բողոք ներկայացնել այն մասին, թե ինչպես ենք մշակում ձեր անձնական տվյալները, դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել՝ կապվելով մեզ հետ admin@nikafund.am հասցեով:
Փոփոխություններ սույն քաղաքականության մեջ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել կամ փոփոխել սույն Քաղաքականությունը՝ օրենսդրությանը համապատասխանեցնելու կամ ներքին քաղաքականության փոփոխություններին արձագանքելու համար՝ առանց ձեզ նախնական ծանուցման: Ցանկացած թարմացում կտեղադրվի Կայքում (https://nikafund.am/):
Վերջնական դրույթներ
Սույն Քաղաքականությունը տարածվում է միայն այս Կայքի վրա: Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմերի վեբ կայքերի համար, որոնց կարող եք անցնել այս Կայքում առկա հղումների միջոցով:
Վերջին թարմացումը՝ 5 ապրիլի, 2026թ.