Գաղտնիության քաղաքականություն

 

Գաղտնիության քաղաքականություն

«Նիկա» ենթակառուցվածքների բարեգործական հիմնադրամը (գրանցման համար՝ 222.160.1378904, ՀՎՀՀ՝ 02907265, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ա. Բաբաջանյան փող., 101/1, 23) («մենք», «մեզ» կամ «մեր») հանձնառու է կատարել իր իրավական պարտավորությունները՝ համաձայն գործող օրենսդրության, և պաշտպանել այն անձանց իրավունքներն ու ազատությունները, որոնց անձնական տվյալները մենք ստանում կամ գեներացնում ենք մեր գործունեության շրջանակներում:

Մենք օգտագործում ենք ձեր մասին տեղեկությունները հետևյալ նպատակներով.

  • Ձեզ տրամադրել տեղեկատվություն և աջակցություն, որը դուք հայցում եք կամ ակնկալում եք մեր միջև համագործակցության շրջանակներում:

  • Ձեզ տրամադրել տեղեկագրեր, տեղեկություններ մեր առաջիկա միջոցառումների և նախագծերի մասին, որոնք, մեր կարծիքով, կարող են հետաքրքրել ձեզ:

  • Թույլ տալ ձեզ մասնակցել մեր միջոցառումներին, քննարկումներին և օժանդակ գործողություններին, երբ դուք ընտրում եք դա անել:

  • Օգտագործել ձեր անձնական տվյալները, ներառյալ լուսանկարները կամ տեսանյութերը, ձեր մասնակցությամբ տարբեր մեդիա հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում:

  • Պատրաստել և գեներացնել վիճակագրություն և այլ հաշվետվություններ:

  • Ուսումնասիրել ձեր հարցումները և ապահովել անմիջական կապ ձեզ հետ:

  • Բացահայտել կամ փոխանցել ձեր անձնական տվյալները, եթե մենք պարտավոր ենք դա անել որևէ իրավական պարտավորություն կատարելու համար:

Մենք չենք մշակի ձեր անձնական տվյալները վերը նշվածներից կամ գործող օրենսդրությամբ սահմանվածներից տարբերվող այլ նպատակներով:

«Cookie» ֆայլերը օգտագործվում են ձեր նախասիրությունները բացահայտելու, կայքի օգտագործման հարմարավետությունը անհատականացնելու և բարելավելու համար: Դուք պետք է փոխեք վեբ բրաուզերի կարգավորումները, եթե չեք ցանկանում օգտագործել «cookie» ֆայլեր: Տեղեկացնում ենք, որ քուքիների անջատումը կարող է հանգեցնել կայքից օգտվելու անհնարինությանը:

Մենք իրականացնում ենք կամ ապահովում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների իրականացումը՝ մեր հավաքած և պահպանվող տեղեկատվությունը պաշտպանելու համար անօրինական կամ պատահական մուտքից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից և տարածումից, ինչպես նաև անձնական տվյալների հետ կապված այլ անօրինական գործողություններից:

Չնայած մենք գործադրում ենք առավելագույն ջանքերը ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար, խնդրում ենք հաշվի առնել, որ համացանցով փոխանցվող տեղեկատվության անվտանգությունը չի կարող երաշխավորվել: Հետևաբար, համացանցի միջոցով անձնական տվյալների ցանկացած փոխանցում, ներառյալ Կայքում տեղեկատվության ներկայացումը, կատարվում է ձեր սեփական ռիսկով:


Տվյալների սուբյեկտի իրավունքները

Որպես տվյալների սուբյեկտ, դուք ունեք որոշակի իրավունքներ, որոնք կարող եք իրականացնել, եթե մենք տիրապետում ենք կամ մշակում ենք ձեր անձնական տվյալները: Մասնավորապես.

  • Մուտքի իրավունք – դուք իրավունք ունեք պահանջել ձեր մասին մեր ունեցած տեղեկատվության պատճենը:

  • Ուղղման իրավունք – դուք իրավունք ունեք ուղղել ձեր մասին մեր ունեցած այն տվյալները, որոնք ոչ հավաստի են կամ թերի:

  • Ջնջվելու իրավունք («մոռացված լինելու իրավունք») – դուք որոշակի հանգամանքներում իրավունք ունեք խնդրել, որ ձեր մասին մեր ունեցած տվյալները ջնջվեն մեր գրառումներից:

  • Մշակման սահմանափակման իրավունք – որոշակի պայմանների առկայության դեպքում դուք իրավունք ունեք սահմանափակել ձեր անձնական տվյալների մշակումը:

  • Տվյալների տեղափոխելիության իրավունք – դուք իրավունք ունեք պահանջել, որ մեր ունեցած տվյալները փոխանցվեն մեկ այլ կազմակերպության:

  • Առարկելու իրավունք – դուք իրավունք ունեք առարկել մշակման որոշակի տեսակների դեմ կամ խնդրել դադարեցնել կամ սահմանափակել ձեր անձնական տվյալների մշակումը:

Այս իրավունքներից օգտվելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով ստորև բերված «Կոնտակտային տվյալներ» բաժնում նշված տվյալները:

Եթե ցանկանում եք ստանալ լրացուցիչ տեղեկատվություն ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ կամ խնդրել մեզ ուղղել, թարմացնել կամ ջնջել ձեզ վերաբերող ցանկացած անձնական տվյալ, կարող եք կապվել մեզ հետ admin@nikafund.am էլ. փոստի հասցեով:


Անձնական տվյալների մշակման հիմքերը

Մենք կմշակենք անձնական տվյալները միայն այն դեպքում, երբ ունենք օրինական հիմք: Դրանք կարող են լինել հետևյալներից մեկը կամ մի քանիսը.

  • Համաձայնություն: դուք տվել եք ձեր համաձայնությունը, որպեսզի մենք մշակենք ձեր անձնական տվյալները կոնկրետ նպատակով:

  • Պայմանագիր: մշակումն անհրաժեշտ է ձեր և մեր միջև առկա պայմանագրի համար կամ այն պատճառով, որ դուք խնդրել եք մեզ ձեռնարկել կոնկրետ քայլեր նախքան պայմանագիր կնքելը:

  • Իրավական պարտավորություն: մշակումն անհրաժեշտ է մեզ համար՝ մեր իրավական պարտավորությունները կատարելու համար:

  • Օրինական շահեր: մշակումն անհրաժեշտ է մեր կամ երրորդ կողմի օրինական շահերի համար:


Անձնական տվյալների պահպանման ժամկետը

Մենք կպահպանենք ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակները իրականացնելու համար, որոնց համար դրանք հավաքվել և մշակվել են, կամ գործող օրենսդրությամբ սահմանված ավելի կարճ կամ ավելի երկար ժամանակահատվածով: Դրանից հետո մենք կա՛մ կջնջենք, կա՛մ կանանունացնենք ձեր անձնական տվյալները:

Դուք կարող եք հետ կանչել ձեր համաձայնությունը անձնական տվյալների մշակման վերաբերյալ՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ ստորև նշված կոնտակտային տվյալներին:


Անվտանգություն և պատասխանատվություն

Մենք պատասխանատվություն չենք կրում անձնական տվյալների կորստի կամ բացահայտման համար, եթե նման տվյալները.

  • հայտնվել են հանրային տիրույթում նախքան կորցնելը կամ բացահայտվելը.

  • ինքնուրույն մշակվել են երրորդ կողմերի կողմից.

  • ձեռք են բերվել երրորդ կողմերի կողմից Կայքի ֆայլերին չարտոնված մուտքի միջոցով.

  • բացահայտվել են ձեր համաձայնությամբ:

Դուք պատասխանատվություն եք կրում ներկայացված անձնական տվյալների օրինականության, ճշգրտության և հավաստիության համար:


Կոնտակտային տվյալներ

Ցանկացած հարցի կամ հարցման դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով. admin@nikafund.am

Բողոքներ

Եթե ցանկանում եք բողոք ներկայացնել այն մասին, թե ինչպես ենք մշակում ձեր անձնական տվյալները, դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել՝ կապվելով մեզ հետ admin@nikafund.am հասցեով:

Փոփոխություններ սույն քաղաքականության մեջ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել կամ փոփոխել սույն Քաղաքականությունը՝ օրենսդրությանը համապատասխանեցնելու կամ ներքին քաղաքականության փոփոխություններին արձագանքելու համար՝ առանց ձեզ նախնական ծանուցման: Ցանկացած թարմացում կտեղադրվի Կայքում (https://nikafund.am/):

Վերջնական դրույթներ

Սույն Քաղաքականությունը տարածվում է միայն այս Կայքի վրա: Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմերի վեբ կայքերի համար, որոնց կարող եք անցնել այս Կայքում առկա հղումների միջոցով:

Վերջին թարմացումը՝ 5 ապրիլի, 2026թ.