Preloader

Կրթություն

  1. Գլխավոր
  2. Ծրագրեր
  3. Կրթություն
educational

Կրթությունը Հայաստանի կայուն զարգացման, տնտեսական առաջընթացի և ազգային ինքնության պահպանման կարևոր հիմքերից մեկն է։ Այն ոչ միայն ձևավորում է երեխաների և երիտասարդների ապագան, այլև նպաստում է երկրի մարդկային կապիտալի զարգացմանը, լեզվի և մշակութային ժառանգության պահպանմանը և հասարակության երկարաժամկետ առաջընթացին։

«Նիկա» հիմնադրամը կրթության դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն և աջակցում է նախաձեռնություններին, որոնք նպաստում են կրթական համակարգի զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը և ժամանակակից գիտելիքի հասանելիությանը Հայաստանում։

Կրթական առաջընթաց

Կրթական առաջընթաց

Մենք աջակցում ենք տարբեր ուղղություններով իրականացվող կրթական ծրագրերի՝ ներառյալ լրացուցիչ կրթություն, STEM նախաձեռնություններ, ծրագրավորման և ռոբոտաշինության դասընթացներ, ստեղծագործական և լեզվական ծրագրեր, ինչպես նաև քննադատական մտածողության և գործնական հմտությունների զարգացում։

Կրթական էվոլյուցիա

Մեր ծրագրերը ներառում են նաև ուսուցիչների վերապատրաստում, կրթական նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև կրթական նոր ձևաչափերի զարգացում, որոնք նպաստում են ժամանակակից և արդյունավետ ուսուցման միջավայրի ձևավորմանը։

Հավասար հնարավորություն

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարզերի համայնքներին, սոցիալապես խոցելի խմբերին և կրթության հավասար հասանելիության ապահովմանը։

Համազգային համագործակցություն

Գործընկերների, կրթական հաստատությունների և կամավորների հետ համագործակցությամբ մենք նպաստում ենք կայուն կրթական միջավայրերի ստեղծմանը և կրթական նորարարությունների տարածմանը Հայաստանում։

Ազգային բարգավաճում

Կրթության զարգացումը ներդրում է ոչ միայն երեխաների ապագայում, այլև Հայաստանի հասարակության, տնտեսության և մշակույթի երկարաժամկետ զարգացման մեջ։

Լռացնել զևվը