Ժամանակակից աշխարհն այնքան արագ է զարգանում, որ երբեմն մենք չենք հասցնում քայլել դրան համընթաց։ Քաղաքներն աճում են, ենթակառուցվածքները՝ բարելավվում, իսկ տեխնոլոգիական առաջընթացը թռիչքաձև զարգացում է ապրում։ Սոցիալական պատասխանատվությունը ժամանակակից հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից է, սակայն Հայաստանում այն չի զարգանում այնքան արագ և արդյունավետ, որքան անհրաժեշտ է։
Մեր խնդիրն է Հայաստանում սոցիալական ոլորտը հասցնել համաշխարհային մակարդակի, միավորել ոչ առևտրային կազմակերպություններն ու սոցիալական ձեռնարկատիրության նախագծերը մեկ գաղափարի շուրջ՝ պետության հետ համատեղ լուծել սոցիալական խնդիրները և սատարել նրան։ Մեր նպատակն է ձևավորել սոցիալապես պատասխանատու հասարակություն, վերացնել սոցիալական անհավասարությունը, բարձրացնել հանրային վստահությունը բարեգործության ոլորտի նկատմամբ, ներդնել պատասխանատու սպառման տեխնոլոգիաներ և զարգացնել բարեգործության մշակույթը Հայաստանում։
Մենք թիմ ենք, որը միավորված է մեկ գաղափարի շուրջ՝ ստեղծելու արժեքավոր փոփոխություններ և նպաստելու համայնքի բարօրությանը:
Ծանոթացեք մեր գործունեության արդյունքներին՝ ինչպես են ծախսվում հավաքագրված դրամական միջոցները և ինչ նախագծեր են իրականացվում հիմա
Copyright © 2026 All Rights Reserved.
Լռացնել զևվը